Պատգամավորի համար Սուրբ Զատիկն ամենասիրած տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ամենասիրած տոներից է: Armlur.am-ի հետ զրուցելով այս մասին` պատգամավորը հավելեց, որ միշտ անհամբերությամբ է սպասում այս տոնին:

«Փորձում եմ պաս պահել, բայց այս տարի այնքան էլ չհաջողվեց: Այս տարի շատ պարտաճանաչ չեմ պահել պասը, բայց վերջին շաբաթը պարտաճանաչ ծոմ եմ պահել մի քանի օր: Ամեն շաբաթ պարտադիր այցելել եմ եկեղեցի», – նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ մեծ քանակությամբ ձու է  ներկում և այդ ամբողջ ընթացքում մտքում աղոթում է:




Լրահոս