Կամբոջայում ռեկորդային քանակությամբ փղոսկր են առգրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամբոջայի մաքսային ծառայությունը առգրավվել է փղոսրի` իր պատմության մեջ ամենախոշոր խմբաքանակը: Պաշտոնյաները հայտարարել են, որ առգրավված փղոսկրի քանակությունը կազմում է 3 տոննա, հաղորդում է BBC-ին:

Մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է, որ մաքսանենգ խմբաքանակի ծագումը և տեղափոխման վայրը ներկայումս հետաքննվում է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, բեռն ուղարկվել է Մալազիայից:

Բնապահպաններն արդեն անհանգստություն են արտահայտել այն կապակցութամբ, որ Կոմբոջան դառնում է աֆրիկյան փղոսկրի դեպի Վիետնամ և Չինաստան տարանցման խոշորագույն հանգույց:

1989 թ.-ին փղոսկրի միջազգային առևտուրը արգելվել է` Աֆրիկայի փղերի անհետացող պոպուլյացիան պահպանելու նպատակով: Այս կենդանիների ժանիքներն օգտագործվում են զարդերի պատրաստման համար:




Լրահոս