Փաստաբանի դեմ կաշառքի մեղադրանքով քր. գործ է հարուցվել

Փաստաբանի դեմ կաշառքի մեղադրանքով քր. գործ է հարուցվել

Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից իբր առևտրային կաշառք ստանալու առթիվ:

Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Տիգրան Աթանեսյանի` սոցցանցում տարածած հայտարարությունից, որում մասնավորապես ասվում է. «…..Եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա գտնում եմ, որ փաստաբանական համայնքը չի կարող լուռ մնալ և պետք է ամեն  ինչ անի Արշավիրին օգնելու և սատարելու համար: Հուսով եմ, որ պալատը ևս համարժեք քայլեր կձեռնարկի»: