Լա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր Տեբաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է առաջնության հանդիպումներ անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։

«Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա։ Կարծում եմ` դա հնարավոր կլինի 2025/26 մրցաշրջանում։ ԱՄՆ-ում պաշտոնական հանդիպում անցկացնելն էականորեն կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որը միշտ առաջնահերթություն է եղել Իսպանիայի համար։ Արտերկրում հանդիպումներ անցկացնելը մեր մարտավարության մի մասն է, և այլ մարտունակ առաջնություններ նույնպես կարող են հետևել մեր օրինակին»,- իսպանացու խոսքերը մեջբերում է Marca-ն։

2019 թվականից Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներն անցկացվում են Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարին կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» մասնակցության դեպքում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ունենում է նվազագույնը 40 միլիոն եվրո եկամուտ։




Լրահոս