Հայաստանի հավաքականի հարձակվողը` գոլի հեղինակ Եվրոամերիկյան գավաթում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոամերիկյան գավաթ կոչվող մրցաշարի վճռական խաղում: Այս մասին տեղեկանում ենք «Ալյանցայի» պաշտոնական կայքէջից:

Հարավամերիկյան թիմը մրցանակը վիճարկել է իսպանական «Վալենսիայի» հետ: 13-րդ րոպեին Գևգեոզյանն առաջ է մղել պերուացիներին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով և հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում, որն առավել դիպուկ են իրացրել պերուացիները: Հաղթելով 9:8 հաշվով՝ նրանք տիրացել են գավաթին:




Լրահոս