Որոշ դեսպաններ մեծացնում են իրենց կարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ դեսպանները կարողանում են իրենց աշխատանքային գործունեության ընթացքում միլիոններ կուտակել: Սակայն, երբ նայում ես օտար երկրներում մեր դեսպանների հայտարարագրերին՝ տպավորություն է ստեղծվում, թե նրանք անչափ վատ վիճակում են ապրում: Բնականաբար, դա իրականում այդպես չէ, պարզապես նրանք կարողանում են խնամքով թաքցնել իրենց վաստակածը: Ստորև ներկայացված հայտարարագրերում իրավիճակը փոքր-ինչ այլ է. նրանք և՛ վաստակում են, և՛ ցուցադրում:

Armlur.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացավ, որ Լիտվայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2011թ. հոկտեմբերից՝ չունի որևէ անշարժ կամ շարժական գույք: Դրա հետ մեկտեղ նա հաշվետու տարվա սկզբում (2013թ.) ունեցել է 15.000 եվրո և 3000 դոլար, սակայն արդեն տարվա վերջում դոլարով գումարներ չի ունեցել, իսկ 15.000 եվրոն էլ վերածվել է 22.000-ի: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը՝ 4.980 եվրո:

Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը 2013թ. սկզբում ունեցել է 25.000 դոլար, որը տարվա վերջում աճելով դարձել է 30.000 դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը նույնպես գոյացել է միայն աշխատավարձից, որն էլ կազմել է  27.352 դոլար:

Իսկ Լիբանանի հանրապետություն ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը հաշվետու տարվա սկզբում ունեցել է 16.500 դոլար, որը տարվա վերջում աճել է՝ դառնալով 20.800 դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 31,278. դոլար:




Լրահոս