Վրաստանի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն armlur.am-ը գրել էր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով` պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Նրան ուղեկցում է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետեւի ընդլայնված կազմով հանդիպումը:

foto1

foto2

foto3

foto4

foto5

foto6

foto7

 




Լրահոս