Բանտից ազատ է արձակվել Կոլումբիայի ամենահայտնի քիլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի ամենահայտնի վարձու մարդասպաններից մեկը ազատ է արձակվել՝ բանտում անցկացնելով 30 տարվա փոխարեն 22 տարի: Քիլեր Ջոն Հայրո Վելասկեսը՝ Պոպայ մականունով, աշխատել է հայտնի կոլումբիական նարկոբարոն Պաբլո Էսկոբարի համար, ով մահացել է 1993թ.-ին:

Վելասկեսը խոստովանել է, որ անձամբ սպանել է 300 մարդու և մասնակից է ևս 3 հազար սպանությունների, որոնք կատարվել են 1980-1990թթ.-ին: Նա նաև ցուցմունք է տվել Կոլումբիայի արդարադատության նախկին նախարարի դեմ, ով կազմակերպել էր իր քաղաքական մրցակցի սպանությունը:

52-ամյա Վելասկեսը Կոմբիտա բանտից դուրս է եկել երեքշաբթի օրը: Նոր վճռով մնացած 8 տարվա փոխարեն քիլերը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման:

Վելասկեսի ամենահայտնի հանցագործություններից մեկը 1989թ.-ին Կոլումբիայի նախագահի թեկնածու Լուիս Կարլոս Գալանի պատվիրված սպանությունն էր, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս