Գալուստ Սահակյանն ապրում է կնոջ հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դրամական միջոցներ առհասարակ չունի: Ստացվում է՝ ԱԺ նախագահն ապրում է իր պաշտոնավոր որդիների և կնոջ հաշվին: Նրա որդիների ունեցվածքի մասին բազմիցս է խոսվել: Այսօր Armlur.am-ը կներկայացնի Գ. Սահակյանի կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի ունեցվածքը:

976882_378037815639002_1478901923_o

Մինչ այդ նշենք, որ նրա որդիներից Արման Սահակյանը պետական գույքի կառավարման վարչության պետն է, իսկ Տիգրան Սահակյանն առողջապահության նախարարի տեղակալն է, Գալուստ Գրիգորիչի կինն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) քույրն է:

15_09-patgamavorner

Եվ այսպես,  Գալուստ Սահակյանը  2013 թվականի ընթացքում ունեցել է 3 միլիոն 717 հազար դրամի եկամուտ: Դրանից 3 միլիոն 429 հազար դրամը նա ստացել է որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 288 հազար դրամը՝ որպես կենսաթոշակ:

2013 թվականի ընթացքում Ժ. Աղաբաբյանի եկամուտը եղել է ամուսնու եկամուտից գրեթե 10-ն անգամ ավելի՝ 30 միլիոն 488 հազար դրամ: Այս գումարից 28 միլիոն 500 հազար դրամը շահութաբաժին է, 324 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 1 միլիոն 664 հազար դրամը ՝  աշխատանքի վարձատրություն: Ի տարբերություն ամուսնու, ով որևէ գումար չունի, Ժաննա Աղաբաբյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 60 միլիոն 785 հազար 765 դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 75 միլիոն 785 հազար 765 դրամ:

Լուսանկարը՝ Shamshyan.com




Լրահոս