Գլենդելում տարեց կինը կանգնեցրել է հայ կողոպտչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի 63-ամյա կնոջ «արագ գործողությունները» և խիզախությունը կանխել են 25-ամյա հայ տղամարդու կողմից կնոջ տունը կողոպտելը, հաղորդում է Glendale News-Press-ը:

Կեսօրից հետո կինը վերադարձել է իր բնակարան և այնտեղ նկատել մի տղամարդու, ում անունը, ինչպես հետագայում է պարզվել, Արամ Համբարձումյանն է: Այս մասին հայտնել է Գլենդելի ոստիկանության աշխատակից Տահնի Լայթֆուտը:

Նրանց միջև վիճաբանության ընթացքում տղամարդը կնոջը գցել է հատակին, սակայն վերջինս արագորեն բարձրացել է և կանգնեցրել զարդատուփը հափշտակել պատրաստվող գողին՝ կառչելով նրա շապիկից: Կինը փակել է տան դուռը և բղավելով կանչել իր հարևանին: Հարևանների հետ միասին կինը խուզարկել է տղամարդուն և ետ վերցրել զարդերը:

Արամ Համբարձումյանը կալանավորվել է:




Լրահոս