Զուրաբ Ժվանիայի մարմինը կարտաշիրիմվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի դատախազությունը որոշում է կայացրել 2005թ. մահացած նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մարմնի արտաշիրիմման մասին: Ինչպես երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Ժվանիայի մահվան գործը վարող դատախազ Ռևազ Նադոյը, արտաշիրիմումը կիրականացնեն արտասահմանցի փորձագետները: Ժվանիայի հարազատներն արդեն համապատասխան թույլտվություն են տվել:

Նախկին վարչապետին, ով «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկն էր, մեռած էին գտել 2005-ի փետրվարին: Բացի նրանից՝ բնակարանում գտնել էր նաև Կվեմո Քարտլիի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի դին:

Այն ժամանակ քննությունը պարզել էր, որ Ժվանիան զոհվել է շմոլ գազից թունավորվելու պատճառով: «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գալուց հետո սկսվել է նախկին վարչապետի մահվան կրկնակի քննությունը: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ Ժվանիայի մահվանը կարող էր անմիջական առնչություն ունենալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Մի քանի ամիս առաջ համացանցում հայտնվել են Ժվանիայի և Յուսուպովի մարմինների լուսանկարները, որոնց վրա երևում են մարմնական վնասվածքների հետքեր: Լուրեր հայտնվեցին, որ վնասվածքները կարող էին հասցված լինել նախկին վարչապետի կյանքի օրոք: Վերջինիս մարմնի զննմանը մասնակցած փորձագետ Լևան Չաչուան հայտարարել է, թե լուսանկարները կեղծ են. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս