Շինարարության եւ էներգետիկայի ոլորտում անկում է գրանցվել. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ ցածր, թեեւ սեպտեմբերին եղել են որոշ դրական տեղաշարժեր: Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, տարեվերջից երեք ամիս առաջ տնտեսական ակտիվությունը եղել է 4,3 տոկոս: Սա 0,2 տոկոսով ավել է ութ ամիսների ցուցանիշից: Աճի բարձր ցուցանիշ է գրանցվել գյուղատնտեսության մեջ: Սեպտեմբերին արտադրության ծավալը նախորդ ամսվա մակարդակը գերազանցել է ավելի քան 43 տոկոսով` պայմանավորված բնականաբար առաջին հերթին սեզոնայնության գործոնով: Ինչպես հայտնի է, բազմաթիվ մշակաբույսերի բերքահավաքը Հայաստանում մեկնարկում է այդ շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն, տարեսկզբի ինը ամիսներին անկում է գրանցվել տնտեսության երկու ոլորտներում: Խոսքը շինարարության եւ էներգետիկայի մասին է:
Մինչեւ անցած ամիս շինարարությունն ուներ նույնիսկ մի փոքր աճ: Սակայն արդեն սեպտեմբերին այն ամբողջությամբ չեզոքացավ. շինարարության ոլորտում, ինը ամիսների տվյալներով, գրանցվել է 2,4 տոկոսանոց անկում: Գրեթե նույնքան է նվազումը նաեւ էներգետիկայում: Տնտեսության այս ոլորտում վերջին տարիներին ձեւավորված միտումներն առայժմ ամբողջությամբ պահպանվում են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում




Լրահոս