Արթուր Աբրահամը ռևանշ-մենամարտ կանցկացնի Փոլ Սմիթի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBO) հայտարարել է այն մասին, որ երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (41, 4, 0, 28 նոկաուտ), ամենայն հավանականությամբ, ռևանշ-մենամարտ կանցկացնի բրիտանացի Փոլ Սմիթի հետ (35, 4, 0, 20 նոկաուտ) 2015 թ.-ի փետրվարին: Այդ մասին հայտարարվել է կազմակերպության ամենամյա կոնգրեսին, որն անցկացվում է Լաս-Վեգասում:

Հիշեցնենք, որ Աբրահամը հաղթել էր Սմիթին նախորդ ամիս՝ 119-109, 117-111, 117-111 միավորներով: Սակայն այդ հաղթանակը վիճելի էր մի շարք մասնագետների համար: Սմիթի թիմը դիմել էր անմիջապես ռևանշ-մենամարտ անցկացնելու խնդրով, սակայն այն մերժվել էր: Այժմ սակայն, պրոմոութերները կարծես թե ճշտում են մենամարտի մանրամասները:




Լրահոս