Ֆրանսիայում ձերբակալել են մեքենաների` 8-ամյա հրկիզողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է երկրորդ դասարանի աշակերտի: Նրան կասկածում եմ 4 մեքենաներ հրկիզելու մեջ: Տղային ձերբակալել են հենց այն պահին, երբ նա փորձել է այրել ևս մեկ ավտոմեքենա, տեղեկացնում է AFP-ն:
Փոքր տարիքի պատճառով կասկածյալը հարցաքննությունից հետո հանձվել է ծնողներին:

Իշխանությունների փոխանցմամբ, դատարանը կարող է տղային դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու որոշում կայացնել, որի արդյունքներից կախված կլինի՝ կհարուցվի արդյոք դատական գործ, թե տղային կհանձնեն բժշկի խնամքին:




Լրահոս