Տղամարդուն դաժանաբար ծեծել են՝ կնոջ մեքենայի պատճառով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում մեքենայի կայանման պատճառով ծագած ծեծկռտուքը քիչ էր մնացել ավարտվեր մասնակիցներից մեկի սպանությամբ: Տուժածի կնոջ՝ Վիկտորիա Երմոլաևայի խոսքով, նա տան բակում սխալ է կայանել իր մեքենան՝ առաջացնելով հարևանի զայրույթը:

Միջադեպի մանրամասներով կինը կիսվել է սոցցանցերում: Նա արդեն բարձրացել է իր բնակարան, երբ գործել է իր մեքենայի ազդանշանը: Վիկտորիան խնդրել է ամուսնուն՝ Պավելին, իջնել բակ և մեքենան այլ տեղ կանգնեցնել:

Երբ տղամարդն արդեն փոխել էր մեքենայի կայանման վայրը, նրան է մոտեցել զայրացած հարևանը: Նա սկսել է Պավելին հարվածներ հասցնել իր ընտանիքի՝ կնոջ և որդու աչքի առջև:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը շտապ օգնություն է կանչել և ձերբակալել զայրացած վարորդին: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը բավականին ծանր է, տեղեկացնում է Lifenews.ru-ն:




Լրահոս