Ամուսնության առաջարկ՝ ոչխարների օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Անգլիայում ֆերմերն ամուսնության առաջարկ է արել ոչխարների օգնությամբ. հայտնում է The Daily Mirror-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը կարմիր ներկով առաջարկության բառերը գրել է հինգ ոչխարի վրա: Ընդ որում, նրանցից մեկի վրա գրված բառն անհայտ է: Մյուս ոչխարների վրա գրված բառերը կազմում են will ewe marry me արտահայտությունը: Ewe-ի հայերեն նշանակում է «մաքի»: Թե ինչ ի նկատի ուներ տղամարդը, հայտնի չէ:

Ոչխարների լուսանկարը իր Twitter-ում հրապարակել է ֆերմերի ընկերը՝ ոստիկան Ալեքս Մյուրեյը: Նրա խոսքով՝ աղջիկն իր համաձայնությունը տվել է:




Լրահոս