ՃՏՊ` Գլինկայի փողոցի վերջնամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E 500» մակնիշի 34 VA 677 և «Մերսեդես A 160» մակնիշի 34 AT 032 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես A 160» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Մ.-ը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս