Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 7 վթար. 1 մարդ կյանքից զրկվել է, 6-ը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք։

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության՝ 8-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենք կրելու՝ 5-ական, զենքի, զինամթերքի առգրավման՝ 3, պաշտոնական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու, օգտագործելու կամ դրանք իրացնելու, խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ֆիզիկական ներգործության՝ 1, անձնական ունեցվածքի գողության՝ 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս