Ոչ ոքին արդարացի արդյունք է. Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ կայացած մրցավեճը: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

«Առաջին խաղակեսում նրանք առավելություն ունեին, բայց ժամանակն աշխատում էր մեր օգտին: Ոչ ոքին արդարացի արդյունք է, բայց եթե ուշադրություն դարձնենք գոլային պահերին, ՊՍԺ-ն մոտ էր հաղթանակին: Նրանք գերազանց կազմ ունեն՝ շատ հզոր հարձակվողական եռյակով: Գոլեր ակնկալում են հարձակվողներից, բայց լավ է, որ կան խաղացողներ, ովքեր պատրաստ են հարվածել անհրաժեշտության դեպքում», – նշել է Մոուրինյոն:




Լրահոս