Մենք չենք պարում ինչ-որ մեկի դուդուկի տակ, մենք հուսալի գործընկեր ենք. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը միջազգային ասպարեզում անկախ ինքնիշխան քաղաքականություն է վարում,  ինչն էլ նրան թույլ է տալիս մնալ հուսալի գործընկեր ու չհարմարվել ընթացիկ պայմաններին»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սերգեյ Բրիլյովi «Вести в субботу» ծրագրի շրջանակներում. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մենք շատ բաներ ունենք, որոնք մեզ թույլ են տալիս մեզ համարել (և դա իրականում այդպես է) մի երկիր, որը միջազգային ասպարեզում վարում է անկախ ինքնիշխան քաղաքականանություն, իսկ ներքին քաղաքականությունը իրականացվում է այնպես, ինչպես ժողովուրդն է պահանջում: Եվ այս առումով, ի դեպ, մենք չափազանց հուսալի գործընկեր ենք, քանի որ մենք ինչ-որ մեկի դուդուկի տակ չենք պարում, չենք հարմարվում ընթացիկ պայմաններին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:




Լրահոս