Խարկովում Լենինի ևս 2 արձան ապամոնտաժել են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարկովում ապամոնտաժվել է Լենինի ևս երկու արձան: Արձանները գտնվել են քաղաքի երկու բարձրագույն կրթական հաստատությունների բակերում:

Youtube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ապամոնտաժում արձանը՝ այն կապելով պարաններով: Արձաններից մեկն ապամոնտաժվել է միկրոավտոբուսի օգնությամբ:

ՈւՆԻԱՆ գործակալությունը փոխանցում է, որ արձանները կանգնեցված են եղել Խարկովի ազգային օդատիեզերական համալսարանի ու Ազգային տեխնիկական համալսարանի տարածքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Զոպորոժի մարզի գյուղերում անհայտ անձինք ապամոնտաժել էին Լենինի 5 արձանները:




Լրահոս