ՀՀ պետական պարտքը կազմում է 4 մլրդ դոլար. որքանո՞վ է այն ռիսկային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ընթանում է 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե այժմ որքան է կազմում Հայաստանի արտաքին պարտքը, և որքան կարող ենք պարտք վերցնել, որպեսզի չհայտնվենք ռիսկային գոտում:

«Պետական պարտքը Հայաստանի Հանրապետության 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 441,5 մլն դոլար: Դրանից կառավարության մասնաբաժինը եղել է 4 մլրդ 1,6 մլն դոլար: Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ դոլար, ներքին պարտքը` 656,3 մլն դոլար: 440 մլն դոլարը Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է», – նշեց Ջանջուղազյանը:

Նա հայտնեց, որ պարտքի վտանգավորությունը որոշվում է որոշակի չափանիշներից ելնելով: «Ընդունված է, որ պարքտ/ՀՆԱ հարաբերակցությունը երբ որ գերազանցում է 60 տոկոսը, երկիրը դառնում է պարքտի կառավարման տեսանկյունից ռիսկային: Պետական պարտքի մասին օրենքով սահմանված է, որ դա չպետք է գերեզանցի 60 տոկոսը: Բայց կա նաև զգուշավորություն դրսևորելու պահանջ:  Մենք դեռ այդ սահմանին չենք հասել», – հավելեց նա:




Լրահոս