Կործանվել է 113 ուղևորով ինքնաթիռ, ողջ մնացածներ չկան (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայում կործանված «Հերկուլես» С-130  ռազմական տրանսպորտային ինքնաթիռում 113 մարդ է եղել՝ ինքնաթիռի 12 անձնակազմն ու 101 ուղևոր:

Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել, հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Ինդոնեզիայի զինված ուժերի ներկայացուցչին:

xw_1114548«Հերկուլեսի» կործանումը գրանցվել է թռիչքից  մի քանի րոպե հետո` Մեդան քաղաքի մոտերքում: Ինքնաթիռը կործանվել է քաղաքի արվարձանում՝ հարվածելով երկու բնակելի տան ու մի քանի մեքենաների: Ինքնաթիռի անկման վայրում հզոր հրդեհ է գրանցվել:

xw_1114569

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառն է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը:

xw_1114570

xw_1114572




Լրահոս