Կապան քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է օձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղային փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 49 տանն օձ է նկատվել, բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 




Լրահոս