Հրդեհ` Վանաձորում. 24-ամյա բնակիչն այրվածքներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին` ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել ՏԿԱԻՆ, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել՝ 01.43-ին:

Ննջասենյակում այրվել է անկողինը (1 ներքնակ, 2 բարձ և 1 վերմակ), իսկ տան վարձակալ՝ 1992 թ. ծնված Տ. Ա.-ը ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս