Վթար` Աթոյան փողոցում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 16-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, «ВАЗ-2107» մակնիշի 11UL098 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ., ծնվ. 1989թ.) շրջվել է, այնուհետև բախվել մոտակայքում գտնվող տան պատին. տուժածներ չկան:

Ավտոմեքենայի գազի բալոնի փականը փակվել է տեղի ուժերով:




Լրահոս