Բելգիայում սպանվել է ատոմակայանի աշխատակիցը, որտեղ պլանավորվում էր ահաբեկչություն իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի Շարլերուա քաղաքում սպանել են «Թիանժ» ատոմակայանի անվտանգության ծառայության աշխատակցին, փոխանցում է Derniere Heure պարբերականը:

Տեղեկությունը հաստատել են ոստիկանությունում: Նշվում է, որ ատոմակայանի աշխատակցին սպանել են երեկոյան: Բացի այդ, գողացել են նրա անցաքարտը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ահաբեկիչների թիրախում պետք է հայտնվեին ատոմակայանները, սակայն Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը ստիպել է ահաբեկիչներին արագացնել գործողություններն ու փոխել նախնական ծրագրերը:




Լրահոս