Տավուշում հակառակորդի կրակից հայ զինծառայող է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր Տավուշի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել:

Մեր տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իսկ  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն էլ ասաց, թե հրազենային վիրավորում ստացած զինծառայողը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն ծանր է:

«Բերդի տարածաշրջանում է եղել` Ներքին կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքների սահմանային դիրքում վիրավորվել է 1979 թվականին ծնված Արթուր Ժորայի Ադամյանը: Նա Բերդի քաղաքացի է, պայմանագրային զինծառայող: Դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս պահին ծանր կայուն վիճակում է, կորցրել է բավականին արյուն, որը վերականգնում է բժիշկների կողմից», – նշեց նա:




Լրահոս