Միքայել Մինասյանը «Յուքոմ»-ում բաժնեմա՞ս է ձեռք բերել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունը Իրանում ինտերնետային կապ մատուցելու իրավունք է ստացել: «Այո, հունվարին ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը Իրանում 4 հուշագիր է ստորագրել, որից մեկը հենց վերաբերում է կապին: «Յուքոմ»-ը պետք է ինտերնետ ծառայություններ մատուցի Իրանով մինչեւ անգամ դեպի Իրաք: «Յուքոմ»-ը կաշխատի նաեւ իրենց բջջային օպերատորների հետ:

«Յուքոմ»-ի միջոցով իրենց օպերատորները կմիանան «Վիվասել-Մտս»-ի եւ «ԱրմենՏել»-ի հետ»,- պարզաբանեց փոխնախարարը: Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ն ընդունված է համարել ՀՀ ֆինանսների նախարարի ընտանիքին պատկանող ընկերություն, սակայն, ըստ լուրերի, վերջերս այդ ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել նաեւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը` ոչ իր անունով: Արդյո՞ք այդպես է: Մեր հարցին փոխնախարարը պատասխանեց. «Այդ հատվածով ես ոչինչ չեմ կարող ասել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս