Ողբերգական դեպք. Քաշաթաղի «տաք ջրեր» լճում երեք մարդ է խեղդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է երեք մարդ։ Խեղդվողների ինքնությունը ճշտվում է։ Ըստ նախնական լուրերի՝ նրանցից երկուսը Գորիսի բնակիչներ են, իսկ մեկը Քաշաթաղից է:

Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչից են նրանք մահացել: Նախնական վարկած կա, որ խեղդվել են ոչ թե ջրից, այլ լճում արտանետված գազից։ Սակայն այդ լիճն ունի նաև ձգողական հատկություն և չի բացառվում, որ նրանց մահվան պատճառը հենց ջուրն է եղել:

Նշենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների, տղաները գնացել էին այնտեղ ծնունդ նշելու:




Լրահոս