Միջերկրական ծովում հայտնաբերվել են EgyptAir-ի բեկորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

John Lethbridge որոնողական նավը սահմանել է եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ի բեկորների տեղակայման հիմնական վայրերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եգիպտոսի քննչական հանձնաժողովին:

Քննիչներին արդեն ներկայացվել են ինքնաթիռի բեկորների լուսանկարները: Այժմ հանձնաժողովը կազմում է բեկորների տեղակայման քարտեզը:

Հունիսի 1-ին հայտնի է դարձել, որ ֆրանսիական նավակը, որը մասնակցում է որոնողական օպերացիային, արձանագրել է ազդանշանը, որը, ենթադրաբար, արձակվել է А320-ի «սև արկղերից»: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ինքնագրերը կդադարեն ազդանշան արձակել արդեն հունիսի 24-ից:

Փարիզ-Կահիրե թռիչքն իրականացնող А320 ինքնաթիռն ընկել էր Միջերկրական ծովը մայիսի 19-ին: Ինքնաթիռում 66 մարդ էր գտնվել՝ 12 երկրների քաղաքացիներ:




Լրահոս