Տպավորություն ունեմ, որ Սերժ Սարգսյանին այսօր են տեղեկացրել, թե ինչ է կատարվում. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում, երեկ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց, որ նա պետք է ավելի վաղ խոսեր. «Կարող էր ավելի պատասխանատու գտնվել և կիրակի օրը ելույթով հանդես գալ, առաջարկներ անել: Սերժ Սարգսյանը երևի որոշել էր չբանակցել ապստամբների հետ, որովհետև այդ հինգ օրերի իր գործողությունների մեջ բանակցելու կամք չերևաց»:

Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը իրենց կամքով են բանակցությունների գնում` նրանք Սերժ Սարգսյանի պատվիրակները չեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս