Հարց քաղաքացիներից` ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ:
Գրիգոր Հարությունյան (59 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական կոոպերատիվը ագրոպարենային համակարգում գործունեություն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված եւ իր անդամների գույքային փայավճարների կամավոր միավորման միջոցով մասնակիցների նյութական եւ այլ կարիքների բավարարաման նպատակով ստեղծված իրավաբանական անձն է:




Լրահոս