«Պոբեդա»-ն մտափոխվել է չվերթներ իրականացնել դեպի Երևան` օդանավակայանի թանկ սպասարկման պատճառով. «Ինտերֆաքս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան չվերթներից «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների թանկ սպասարկման պատճառով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիաընկերության աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ «այնտեղ մեկ ուղևորի համար 50 եվրո են խնդրում, իսկ դա ավելին է, քան լոուքոսթերի սակագինը»:

«Մենք որոշել ենք հրաժարվել Երևան չվերթներից օդանավակայանի բարձր գների պատճառով: «Զվարթնոց»-ում այն 50 եվրո է, իսկ դա ավելին է, քան մեր սակագինը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավիաընկերությունում հայտնել են նաև, որ «Պոբեդա»-ի սակագները մեկ մարդու համար կազմում են 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում նույնիսկ անվճար է:

Պարզաբանում. Զվարթնոց օդանավակայանում «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության չվերթներն ի սկզբանե նախատեսված չեն եղել, քանի որ Հայաստանի հիմնական օդային դարպասը բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայան չէ: Այդ է պատճառը, որ «Պոբեդա» ավիաընկերությունը նախընտրել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը` մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի, «Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվել է Երևանի Զվարթնոց օդանավակայանից չվերթներ իրականացնել բարձր գների պատճառով:




Լրահոս