Ինդոնեզիական ինքնաթիռի կործանման արդյունքում 12 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 12 մարդ է զոհվել Ինդոնեզիայում ոստիկանական ինքնաթիռի վթարի արդյունքում, հայտնում է Jakarta Post-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է Հարավչինական ծովը: Այն Պանկալպինանգ քաղաքից Բաթամ քաղաք էր մեկնում:

Զինվորականների հաղորդմամբ՝ վթարի ենթադրյալ վայր են ուղևորվել նավեր՝ որոնողա-փրկարարական աշխատանքների անցկացման համար:




Լրահոս