Քաղաքացիներին տրամադրվող անվճար իրավական օգնությունը կդառնա առավել մատչելի. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ հստակեցվելու են օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, ընդլայնվելու են անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակները և առավել համապարփակ կարգավորում են ստանալու մի շարք ընթացակարգային հարցեր:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով հստակեցվել են հանրային պաշտպան չհանդիսացող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացի հիմքերը:
Նախարարն ընդգծել է, որ հանրային պաշտպանի գրասենյակը կարող է իրականացնել հանրային պաշտպանությունն այլ եղանակներով:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս