ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի մտերիմ Աշոտ Արսենյանի ապագան արդեն հայտնի է. սկսել է քարոզարշավի պատրաստությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը։ Այսօր կանդրադառնանք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի խորհրդարանական աշխատանքին՝ հասկանալու համար արդյո՞ք նա արդարացրել է իր կուսակցության եւ ընտրողների հույսերը։

Այսպես՝ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ի գործարար պատգամավորներից է, եւ 2017թ. խորհրդարանը նրա համար կարող է լինել երրորդը։ Արսենյանը հայտնի է որպես «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր եւ իշխանության բարձրագույն օղակների հետ ամուր կապեր ունեցող։ Հետաքրքիր է, որ Արսենյանը ժամանակին մտերիմ հարաբերություններ ուներ նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ։ Իսկ այսօր Արսենյանը հանդես է գալիս Սերժ Սարգսյանի հետ մտերմությամբ, եւ առաջին հերթին այդ հանգամանքով պայմանավորված են նրա գործարար եւ պատգամավորական հաջողությունները։

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, ոչ վաղ անցյալում Արսենյանը իր կապերն ու դիրքը օգտագործում էր մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար։ Այս առումով հիշարժան է «Կոկա Կոլայի» դեմ «Պեփսիի» պայքարը եւ դրանում ՏՄՊՊՀ-ի օգտագործումն Արսենյանի սեփականության օգտին՝ ընդդեմ առաջինի։

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս