Armenian text to speach

Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են, Իրանը ոչինչ չունի․ Թրամփը՝ Ուիթքոֆի և Քուշների այցը Պակիստան չեղարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են, Իրանը ոչինչ չունի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth Social-ի էջում՝ անդրադառնալով Ուիթքոֆի և Քուշների այցը Պակիստան չեղարկելուն։

«Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցը Իսլամաբադ որտեղ նրանք պետք է հանդիպեին իրանցիների հետ։ Չափազանց շատ ժամանակ է վատնվում ճամփորդությունների վրա, չափազանց շատ աշխատանք է։ Բացի այդ, նրանց ղեկավարության ներսում ահռելի ներքին պառակտում ու շփոթմունք է տիրում։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատուն, այդ թվում՝ իրենք։ Նաև՝ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են, նրանք ոչինչ չունեն։ Եթե ուզում են խոսել, միակ բանը, որ պետք է անեն՝ պարզապես զանգահարելն է»,- գրել է Թրամփը։




Լրահոս