ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ նախկին «Ժառանգականները» հայտնվեցին «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում. փոխհատուցո՞ւմ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը զբաղեցնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ եւ չորրորդ հորիզոնականները:

Մինչդեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք «Ժառանգություն» կուսակցության ոչ անցողիկ տեղերում էին գտնվում, իսկ ահա ԱԴԿ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը երկրորդ հորիզոնականում էր:

Այս անգամ ԱԴԿ համամասնական ցուցակի երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում զբաղեցնելը արդյո՞ք նշանակում է փոխհատուցում նախկինում արած «մեղքերի» համար. մեր հարցին ի պատասխան՝ ԱԴԿ փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց. «Չակերտավոր կամ առանց չակերտ գործընթաց չկա մեր նախընտրական պրոցեսում եւ մեր կազմած համապետական ցուցակում, որեւէ խնդիր չի կարող լինել, եւ որեւէ կերպ մեր համապետական ցուցակը կապված չէ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ:

2012 թվականին եղել է այլ մարտավարություն, այլ գործընթացներ, այսօր մենք մասնակցում ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով՝ մեր շուրջ համախմբելով նաեւ անհատների, քաղաքական ուժերի հետ, որոնք այս տարիների ընթացքում իրենց հետագիծն են ունեցել»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս