Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի խաղացանկում կատարվել են հետևյալ փոփոխությունները:

«Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է «Բանանց-2» մարզադաշտում, մարտի 4-ին, ժամը 14:00-ին:

Հաշվի առնելով այն, որ այսուհետ «Արարատ» թիմը իր տնային հանդիպումները կանցկացնի ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադաշտ), իսկ «Գանձասար-Կապանը» հանդես կգա «Հանրապետական» մարզադաշտում, ներկայացնում ենք վերոգրյալ թիմերի հետևյալ հանդիպումների փոփոխված խաղացանկը:

«Գանձասար-Կապան»

Գանձասար-Կապան Փյունիկ 05.03.17 16:00
Գանձասար-Կապան Բանանց 11.03.17 16:00
Գանձասար-Կապան Արարատ 08.04.17 16:00
Գանձասար-Կապան Շիրակ 29.04.17 19:00
Գանձասար-Կապան Ալաշկերտ 06.05.17 19:00
Գանձասար-Կապան Փյունիկ 21.05.17 19:00
Գանձասար-Կապան Բանանց 27.05.17 19:00

 

«Արարատ»

Արարատ Շիրակ 04.03.17 14:00
Արարատ Ալաշկերտ 17.03.17 14:00
Արարատ Փյունիկ 21.04.17 17:00
Արարատ Բանանց 06.05.17 17:00
Արարատ Գանձասար-Կապան 13.05.17 17:00
Արարատ Շիրակ 20.05.17 17:00
Արարատ Ալաշկերտ 31.05.17 17:00