Ամերիկյան հատուկ ծառայությունը քննադատել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը «ոչ արդյունավետ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված միգրացիոն հրամանագիրը, փոխանցում է Associated Press-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը հանձնարարել է ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին գնահատել երկրի ղեկավարի կողմից ընդունված միջոցները: Այդ աշխատանքի շրջանակներում զեկույց է պատրաստել, որում ասվում է, որ «քաղաքացիությունը ահաբեկչական ակտիվության ցուցանիշ չի կարող լինել», փոխանցում է BBC-ն:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է այդ փաստաթղթի առկայությունը: Միևնույն ժամանակ նա «բացարձակ անհեթեթություն և սխալ» է անվանել ենթադրությունները քաղաքական երանգի մասին:




Լրահոս