ՖՈՏՈ. Հզոր պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի մետրոյում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեպքի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

«Կան տուժածներ և զոհեր: Բացի այդ, փրկարարներն ու հրշեջ ծառայության աշխատակիցները կանչվել են «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարան: Գնացքների երթևեկությունը դադարեցվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նախնական տեղեկություններով՝ 10 մարդ է տուժել, այդ թվում երեխաներ: Առնվազն 10 մարդ է զոհվել:

Մետրոն փակ է, ուղևորները տարհանվում են:

Ականատեսները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակել:




Լրահոս