ՀԱՎԿԻԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, իր սովորության համաձայն, հայտարարել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խիստ վերահսկողություն է սահմանել ձվի շուկայում: Եւ չնայած սրան՝ այսօր շուկայում արդեն իսկ նկատվում է ձվի գնի բարձրացում:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի շուկայում շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի փոխարեն անցնում է ամենօրյա դիտանցումների: Հանձնաժողովի նպատակն է պահանաջարկի ավելացման ֆոնին կանխել հավկիթը թանկացնելու՝ տնտեսվարողների մտադրությունն ու գայթակղությունը: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ ձվի շուկայում 18 տնտեսվարող է աշխատում, որից 4-ը՝ «Արաքս», «Արզնի», «Լուսակերտ» եւ «Աշտարակ Ձու» ընկերությունները, գերիշխող դիրք են զբաղեցնում: Նրանց բաժին է հասնում արդյունաբերական եղանակով արտադրած եւ վաճառած հավկիթի մոտ 86 տոկոսը: Տարվա ընթացքում յուրաքանչյուր օր Հայաստանում սպառվում է միջինը մոտ 790 հազար հատ հավկիթ: Իսկ ահա Ամանորին եւ Սուրբ Զատիկին հավկիթի սպառումն օրը մոտ 70 հազարով ավելանում է: Բացի այս՝ ՏՄՊՊՀ-ն հավաստիացնում է, որ այս տարվա ապրլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ձվի իրացման գները մարտ ամսվա նկատմամբ գրեթե չեն փոխվել: Ըստ հանձնաժողովի՝ մարտ ամսին ձվի միջին իրացման գինը կազմել է 59 դրամ, իսկ ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում՝ 59-60 դրամ:
Մինչդեռ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը այլ կարծիքի է: Նրա խոսքերով՝ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում արդեն իսկ արձանագրվում են մասսայական թանկացումներ: «Ժողովուրդ» օրաթերթը ձու արտադրող ընկերություններից տեղեկացավ, որ 01 կարգի հավկիթի բացթողման գինը կազմում է 55-56 դրամ: Այսինքն՝ տեղական արտադրողները հավկիթը խանութներին եւ սուպերմարկետներին մատակարարում են նշված գնով: Ի դեպ, փոքր թռչնաֆաբրիկաները բարձր ինքնարժեքի պատճառով ստիպված են լինում խանութներին եւ սուպերմարկետներին որպես բացթողման գին առաջարկել 58-59 դրամ: Բայց չնայած սրան՝ այսօր Երեւանի եւ ՀՀ մարզերի շատ խանութներում եւ սուպերմարկետներում հավկիթի գինը տատանվում է 65-75 դրամի սահմաններում: Հիմնականում այն վաճառվում է 70-75 դրամով: Մատների վրա կարելի է հաշվել այն խանութները, որտեղ հավկիթը վաճառվում է 60-65 դրամով:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ի բոլոր ձու արտադրողները ցանկություն ունեն, ավելին՝ նրանք փորձել են ե՛ւ Ամանորին, ե՛ւ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ էժանացնել ձվի գինը, սակայն ապարդյուն: Քանի որ ձվի արտադրության մեջ կիրառվող հարակից այլ ապրանքատեսակներ միաժամանակ թանկացել են: «Ձու արտադրողի արտադրանքի ինքնարժեքի բաղադրամասը կազմում է ստվարաթղթե տուփը, որի մեջ դրվում է 12 փչակը, եթե դա թանկացվում է, ապա ձու արտադրողը պետք է ստիպված լինի բարձրացնել իր արտադրանքի գինը: Քանի որ նա խնդիր ունի իր մյուս ծախսերը ծածկելու: Մենք ձվի գին չենք բարձրացնում, բայց եթե նույն շուկայում մյուս խաղացողները (խոսքը ստվարաթղթե տուփի եւ բենզինի մասին է) գին են բարձրացնում, մենք ստիպված ենք լինում այդ քայլին գնալ: Դա շղթայական գործընթաց է: Եւ ամենակարեւորը, ձվի արտադրության եւ թռչնարտադրության ոլորտում ավելի շատ կիրառվող ապրանքատեսակը՝ բենզինը, թանկացել է»,- նկատեց թռչնաբույծը: Եվ չնայած սրան՝ ձու արտադրողները այս անգամ, Սուրբ Զատկին ընդառաջ, խոստանում են, որ իրենց կողմից գների բարձրացում չի լինի: Այսինքն՝ բացթողման գինը չի բարձրանա արտադրողների կողմից: Մնում է հուսալ, որ մյուս տնտեսվարողները՝ խանութների, սուպերմարկետների տնօրենները, ձվի պահանջարկի ավելացումից չեն օգտվի եւ հավկիթի գները անհիմն չեն բարձրացնի:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ այս օրերին թռչնաբույծները մեծ քանակությամբ հավկիթ են կուտակում, որպեսզի Զատիկին մեր քաղաքացիները խնդիր չունենան: ՀՀ թռչնաբույծների միության նախագահը վստահեցրեց նաեւ, որ այդ օրերին Երեւանի առեւտրի կետերում ձվի արհեստական դեֆիցիտ չի լինի: «Մենք բավականին արտադրել ենք, ունենք պահեստավորված հավկիթ: Մարտի 25-ի դրությամբ մենք օրական արտադրել ենք 2300 արկղ ձու, իսկ ապրիլի 5-ից արտադրվում է 2500 արկղ: Արդեն երրորդ տարին է, ինչ ձվի առումով մեր հանրապետությունը ինքնաբավ է: Իսկ ձվի արտահանման մասով ավելորդ է խոսել, քանի որ այն երկիրը, որտեղ պետք է ձուն արտահանել, այնտեղ նույնպես ինքնաբավ են»,- ներկայացրեց Ստեփանյանը: Թռչնաբույծների միության նախագահը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս տարեսկզբից մինչ օրս ոչ մի հատիկ հավկիթ ՀՀ չի ներկրվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ ՑՈՒՑԱԿԸ
«Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանը, Վահագն Հովակիմյանը եւ Արտակ Զեյնալյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության համար նախատեսված փաստաթղթերը։
«Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածուների ցուցակը
1. Փաշինյան Նիկոլ Վովայի
2. Հարությունյան Արայիկ Էդուարդի
3. Խաժակյան Դավիթ Ռուբենի
4. Բախշյան Անահիտ Ներսեսի
5. Աթյան Աշոտ Միխայիլի
6. Սիմոնյան Ալեն Ռոբերտի
7. Խաչատրյան Անի Արշալույսի
8. Սամսոնյան Անի Տաճատի
9. Ավինյան Տիգրան Արմենի
10. Ղահրամանյան Սերգեյ Արսենի
11. Վարդանյան Թեհմինա Խաչատուրի
12. Աղաջանյան Էդուարդ Արթուրի
13. Բաբայան Հարություն Վիլիկի
14. Տեր-Մարգարյան Տիգրան Գեղամի
15. Բաթոյան Զարուհի Վալերիանի
16. Ենգիբարյան Վիկտր Լեւոնի
17. Ղարդյան Նելլի Հակոբի
18. Ռուբինյան Ռուբեն Կարապետի
19. Հովհաննիսյան Նարա Անդրանիկի
20. Իգիթյան Հովհաննես Իգիթի
21. Բաբայան Նարեկ Սամվելի
22. Հարությունյան Ռոզա Համլետի
23. Աֆրիկյան Ալմա Սարգիսի
24. Սիսեռյան Սերժ Վարագ Աայի
25. Ղազարյան Վահրամ Գրիգորիի
26. Խաչատրյան Կարինե Լադիկի
27. Հովակիմյան Վահագն Միսակի
28. Կատավալյան Հովհաննես Ժորայի
29. Կոստանյան Աննա Մայիսի
30. Սարգսյան Տրդատ Նորիկի
31. Մանուկյան Ռոբերտ Վարդանի
32. Հայրապետյան Մխիթար Իոսիֆի
33. Մկրտչյան Արմեն Պարգեւի
34. Հակոբյան Հրաչյա Վաչիկի
35. Մարտիրոսյան Տիգրան Գառնիկի
36. Նուրջանյան Արփինե Վարդանի
37. Հարությունյան Տիգրան Հրաչիկի
38. Չիլինգարյան Կարեն Վլադիկի
39. Աղաջանյան Բաբկեն Տիգրանի
40. Հունանյան Հռիփսիմե Տարիելի
41. Գրիգորյան Վահագն Ռոբերտի
42. Վարդանյան Սրբուհի Հովհաննեսի
43. Գրիգորյան Արաքսյա Սարգիսի
44. Գալջյան Արմեն Խաչատուրի
45. Իսրայելյան Գոհար Արմենակի
46. Դայան Լուսինե Վիկտորի
47. Խաչատրյան Էդգար Վարդանի
48. Ցիրունյան Հայկ Զարմիկի
49. Գրիգորյան Դավիթ Սուրիկի
50. Ավետիսյան Էդուարդ Ռուբենի
51. Գեւորգյան Գեղամ Կարապետի
52. Ղազարյան Արմենուհի Նշանի
53. Ղուկասյան Կարո Ալեքսանդրի
54. Զուռնաչյան Վարդգես Խաչատուրի
55. Սիմոնյան Մանվել Սարգսի
56. Բաղդասարյան Կարինե Վահանի
57. Աճեմյան Գեւորգ Հովհաննեսի
58. Դարբինյան Վազգեն Արշավիրի
59. Հովհաննիսյան Մարինե Սերգեյի
60. Կարապետյան Դավիթ Գուրգենի
61. Տեր-Գրիգորյան Բաբկեն Հրայրի
62. Աբաջյան Գոհար Արշալույսի
63. Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի

 

 
ՑՈՒՑԱԿՆԵՐ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին իր համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները:

Ցուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ստորեւ ներկայացված են ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուները՝
1.Տարոն Մարգարյան
2. Սմբատ Լպուտյան
3. Հովիկ Մուսայելյան
4. Աստղիկ Գեւորգյան
5. Արա Երնջակյան
6. Մարտին Վարդազարյան
7. Լեւոն Իգիթյան
8. Աննա Ասատրյան
9. Երվանդ Երզնկյան
10. Միքայել Պողոսյան
11. Ենոք Ազարյան
12. Նաիրա Նահապետյան
13. Կամո Հովհաննիսյան
14. Գրիգոր Մինասյան
15. Հովհաննես Թոքմաջյան
16. Ռոզա Սիրունյան
17. Միքայել Դովլաթյան
18. Կամո Արեյան
19. Արամ Սուքիասյան
20. Նատալյա Լափաուրի
21. Վահե Նիկոյան
22. Դավիթ Օհանյան
23. Տիգրան Բարսեղյան
24. Լիլիթ Բեգլարյան
25. Սերգեյ Մկրտչյան

Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին 25 անդամների անունները ներկայացնում ենք ստորեւ:

Կուսակցությունը ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել ավագանու 50 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է կուսակցության հիմնադիրը` Զարուհի Փոստանջյանը։ Երկրորդ հորիզոնականում է Մնացական Պարակշիեւը, երրորդում՝ Սոնա Աղեկյանը: Մնացած անունները ներկայացնում ենք ստորեւ:
4. Հայկ Պետրոսյան
5. Մարինա Խաչատրյան
6. Կարապետ Աղաջանյան
7. Տիգրան Փաշաբեզյան
8. Լիլիա Դիլանյան
9. Վահան Համազասպյան
10. Գայանե Դավթյան
11. Կարեն Պյազյան
12. Արամ Բադասյան
13. Ստելա Աղաջանյան
14. Անդրանիկ Վարդանյան
15. Գոհար Սարգսյան
16. Անահիտ Մուրադյան
17. Արմինե Հալաջյան
18. Արմեն Գաբրիելյան
19. Ալիսա Աբրահամյան
20. Մարինա Կրիմլյան
21. Սիլվա Վարդանյան
22. Գոհար Արշակյան




Լրահոս