ՎիվաՍել-ՄՏՍ. դոմենային անվանումների գրանցում նաև .հայ տիրույթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ- ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքում՝ 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ: Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար:

Վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ- ը վերագործարկեց իր պաշտոնական նորացված կայքը՝ հասանելի դառնալով նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ հասցեով: Դա կարևոր քայլ էր համացանցում հայատառ հաղորդակցումը խրախուսելու ուղղությամբ:

Այդ նպատակի իրագործմանն է նպաստելու նաև .հայ տիրույթում դոմենային անվանումների գրանցման (հանգուցային անվանումների հաշվեգրման) հնարավորությունը:

Լինելով նորարարական ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ- ը գործում է ամենապահանջված ծառայությունները մեկ վայրումառաջարկելու սկզբունքով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում




Լրահոս