Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Այս մասին այսօր ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչեւ այսօր նրա մասնակցությունը հարցականի տակ էր:

Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը:




Լրահոս