Արթուր Ալեքսանյանը հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսյնայնը դարձավ Եվրոպայի առաջնության յոթակի չեմպիոն։

Եզրափակչում Ալեքսանյանը 6։3 հաշվով հաղթեց ՌԴ ներկայացուցիչ Մուրթազալիևին։

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2012, 2013, 2014, 2018, 2020 եւ 2023 թվականներին:

Գյումրեցի ըմբիշը 32 տարեկան է: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե, Տոկիո-2020-ի՝ արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, 2014, 2015, 2017 եւ 2022 թվականների աշխարհի չեմպիոն է, Եվրոպական խաղերի չեմպիոն:




Լրահոս