Էրդողանը հնդիկ գործարարներին հրավիրում է ներդրումներ անել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց է կատարել Հնդկաստան։ Թուրքական «Haberaktuel» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում Էրդողանը մանակցել է Թուրքիա-Հնդկաստան գործարար ֆորումին։

Էրդողանը ելույթի ժամանակ հնդկական ընկերությունների համար խոստացել է այնպիսի պայմաններ ապահովել, որոնք կհեշտացնեն ներդրումային գործընթացը։

«Պատրաստ ենք ամեն տեսակ հեշտացված պայմաններ ապահովել այն հնդկական ընկերությունների համար, որոնք կցանկանան ներդրումներ անել Թուրքիայում»,-ասել է Էրդողանը: Նա նշել է, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գոհացուցիչ չէ և կարևորել է փոխադարձ ներդրումների ավելացացումը:

Այնուհետև Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության առավելություններն ու գրավիչ կողմերը՝ մասնվորապես նշելով, որ երկիրն ունի երիտասարդ և բարձր որակավորում ստացած աշխատուժ ու զարգացած ենթակառուցվածքներ, որոնց շնորհիվ դարձել է տարածաշրջանի և աշխարհի կարևոր խաղացողներից մեկը։




Լրահոս