«Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների թեմայով մանրամասներ են ի հայտ գալիս. Հարություն Ղարագյոզյանը հետ է վերցրել դիմումը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների թեմայով մանրամասներ են ի հայտ գալիս։ Լավատեղյակ աղբյուրը պատմում է, որ ԿԸՀ-ի ժամը 15։00-ի նիստից հետո, երբ բոլոր «ընդվզողները» գնացել ու հետ են վերցրել իրենց դիմումները, ժամը 17-ի սահմաններում Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, կրկին գնացել է ԿԸՀ և խնդրել, որ հետ վերցնեն իր մանդատը՝ ուժի մեջ թողնելով ինքնաբացարկի դիմումը։ Սակայն ԿԸՀ-ում նրան պատասխանել են, որ արձանագրությունն արդեն կազմված է, մանդատն արդեն հանձնվել է, և դրանից հրաժարվելը հիմա այլ ընթացակարգ է ենթադրում՝ ԱԺ նիստի ժամանակ դիմում, ապա 15 օր անց դիմումը հաստատել և այլն։

Հ․ Ղարագյոզյանը երեկ չի պատասխանել զանգերին, բայց ԿԸՀ-ից հաստատել են տեղեկությունը և ասել, որ, իրոք, Ղարագյոզյանն ավելի ուշ այցելել է հանձնաժողով և ճշտել մանդատից հրաժարվելու կարգը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս