Կիևում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2017»-ի բացման արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Ազգային հեռուստատեսության հաղորդմամբ Կիևում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի բացման պաշտոնական արարողությունը։

Միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով 17.00-ին՝ Սահմանադրության հրապարակում մրցույթի մասնակից 42 երկրների պատվիրակությունների հանդիսավոր երթով։

Այնտեղ մասնակիցները կբարձրացնեն իրենց դրոշները, որից հետո կսկսվի բացման արարողությունը։

Կարմիր գորգը կլինի երգի այս մրցույթի պատմության մեջ ամենաերկարը՝ 265 մետր։

 




Լրահոս