Իգլայի գործով նոր ապացույցներ են ներկայացվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատարանը երեկ բավարարել է «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս գործով կալանավորվածներից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ ԱԱԾ-ն նոր ապացույցներ է ներկայացրել դատարան, սակայն ներկայացված ապացույցները որեւէ կերպ չեն հիմնավորել Սամվել Բաբայանի եւ հրթիռի հետ առնչություն ունենալու հանգամանքը:

Չնայած սրան, դատարանը այդքան էլ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին եւ գործով անցնող անձանց կալանքը երկարաձգել է եւս երկու ամսով: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ այս գործով քննչական գործողություններ չեն արվում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս